11 апреля 2012 г.

Վարդագույն Samsung Galaxy Note-ը զարմացրեց վաճառքի քանակով


Android ապարատի նոր տարբերակը դուր կգա բացառապես թույլ սեռի ներկայացուցիչներին: Ի միջի այլոց, վարդագույն է ոչ միայն հեռախոսն ինքը , այլև նրա գրիչը:
Սպասվում է, որ Samsung Galaxy Note վարդագույն տարբերակը այլ երկրների շուկա կմտնի մոտակա շաբաթներին: Samsung - ին անցյալ տարվա նոյեմբերին պաշտոնական թողարկումից հետո հաջողվել է վաճառել 5 միլիոնից ավել Galaxy Note: Շատերը գնահատում են տվյալ սարքը սմարթֆոնի և պլանշետի ֆունկցիաների միավորման պատճառով, սակայն 5,3 դյույմանոց էկրանով լուծումը ոչ բոլորին հարմար կլինի` դրա համար անհրաժեշտ կլինի մեծ գրպան:
Ի միջի այլոց, սկզբից սպասվում էր, որ, լինելով ամենամեծ սմարթֆոնն աշխարհում, Samsung Galaxy Note - ը մեծ պահանջարկ չի ունենա և միայն էնտուզիաստների նեղ շրջանականերում կօգտագործվի: Բայց վերը նշված ստատիստիկան ցույց է տալիս, որ նման սարքերի պահանջարկը շատ մեծ է: Կասկած չկա, որ Samsung - ին  և  LG - ին կհետևեն նաև մյուս ընկերությունները:

Комментариев нет:

Отправить комментарий